երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ՌԴ եւ Բելառուսի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարվել է Անթալիայում. կան վիրավորներ

ՌԴ եւ Բելառուսի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարվել է Անթալիայում. կան վիրավորներ

Ռուս եւ բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը թուրքական Անթալիա նահանգի Մանավղաթ շրջանում վթարվել է, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով IHA գործակալությանը։

«Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը տեղի է ունեցել վաղ առավոտյան, միկրոավտոբուսը, որը պետք է ռուս եւ բելառուս զբոսաշրջիկներին հասցներ Ալանյայի հյուրանոցներից Անթալիայի օդանավակայան, վթարվել է Մանաղվաթում, Դեմոկրատիայի կամրջի ճամփաբաժանին»,- նշվել է հաղորդագրությունում։

Գործակալության տեղեկացմամբ՝ մեքենան բախվել է բետոնե սյանը, հարվածի ուժն այնպիսին էր, որ նրա առջեւի մասը լրիվ ճզմվել է։

Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ սրահում կարող էր գտնվել մոտ 20 ուղեւոր՝ Ռուսաստանի 16 եւ Բելառուսի 4 քաղաքացի։ Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։

Տուժածների ստույգ թիվը չի նշվում։ Ոստիկանությունն սկսել է պատահարի հետաքննությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: