երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինայի ներկայիս իշխանություններին անվանել է «ինքնիշխանությունից զուրկ խամաճիկներ»

ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինայի ներկայիս իշխանություններին անվանել է «ինքնիշխանությունից զուրկ խամաճիկներ»

Ուկրաինայի ներկայիս իշխանությունները զրկված են ինքնիշխանությունից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

"Ներկայիս իշխանությունը, Կիևի ռեժիմը, այդ մարդիկ խամաճիկներ են, որոնք իրենց հռչակել են այդ երկրի կառավարիչներ՝ նվաստացնելով մարդկանց արժանապատվությունը և ծաղրելով նրանց, նրանք զրկված են որևէ ինքնիշխանությունից կամ նպատակասլացությունից՝ ի շահ ուկրաինացի ժողովրդի",-ասել Է Զախարովան ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ:

"Միակ բանը, որ Կիևի ռեժիմը կարող է անել, այն է՝ օգտագործել այն ցուցումները, որոնք ստացվում են օվկիանոսից, բայց դա, մեղմ ասած, միշտ չէ, որ հաջող է անում, և հակառակ ժողովրդի շահերի", - հավելել է նա:

Ռուսաստանը հուսով է, որ ուկրաինացի ժողովուրդը "կազատվի ազգայնական կառավարության ճնշումից, որը երկիրը շահագործում է արտասահմանյան խաղացողների շահերից ելնելով, եւ կսկսի ապրել լիարժեք ինքնիշխան կյանքով՝ պահպանելով իր բոլոր քաղաքացիների իրավունքները, ազատություններն ու շահերը՝ առանց ազգային, լեզվական կամ կրոնական խտրականության", - ասել Է Զախարովան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: