ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին Մակրոնի հայտարարությունը
Ռուսաստանը որևէ մեկին խորհուրդ չի տալիս փորձնականորեն ստուգել համարժեք և կոշտ պատասխան տալու իր պատրաստակամությունը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա զորք ուղարկելու մասին հայտարարությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
՛՛Ոչ մեկին խորհուրդ չէին տա <...> փորձնական ճանապարհով ստուգել համարժեք և կոշտ պատասխան տալու մեր երկրի պատրաստակամությունը՛՛, - ասել է նա kp.ru.-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Մակրոնը Փարիզում Ուկրաինային նվիրված խորհրդաժողովի արդյունքներով միանշանակ չի բացառել արեւմտյան երկրների՝ ցամաքային զորքեր հատուկ ռազմական գործողության անցկացման գոտի ուղարկելու հնարավորությունը: