չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
ՌԴ ԱԴԾ-ն Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

ՌԴ ԱԴԾ-ն Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությանը աջակցելու հոդվածով, նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։

ԱԴԾ-ի փոխանցմամբ՝

Telegram-ի վարչակազմը չի հեռացրել այն ալիքները, չաթերն ու բոտերը, որոնք, ըստ ռուսական հատուկ ծառայությունների, օգտագործվել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից՝ Ռուսաստանում ահաբեկչական գործողություններ և զանգվածային սպանություններ նախապատրաստելու համար։

ԱԴԾ-ի պնդմամբ՝ Telegram-ի միջոցով իրականացված գործողությունների հետևանքով եղել են բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ինչպես նաև պատճառվել է բազմամիլիարդանոց վնաս։

Ռուսական կողմի տվյալներով՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցները Telegram-ի «Դայվինչիկ» ծառայության միջոցով աղջիկների կերպարանքով ծանոթացել են ռուսաստանցի երիտասարդների հետ և խաբեությամբ ներգրավել նրանց ահաբեկչական գործունեության մեջ։

ԱԴԾ-ն հայտնել է, որ 2025 թվականի հուլիսից Ռուսաստանի 16 շրջաններում ձերբակալվել է «Դայվինչիկ» ծառայության 46 երիտասարդ օգտատեր, որոնք, ըստ ծառայության, Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ հարձակվել են ոստիկանների վրա և հրկիզումներ իրականացրել։

  • Կիսվել: