հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ ԱԴԾ հատուկ ջոկատայինները Ինգուշիայում վեց ահաբեկիչ են ոչնչացրել

ՌԴ ԱԴԾ հատուկ ջոկատայինները Ինգուշիայում վեց ահաբեկիչ են ոչնչացրել

Ռուսաստանի ԱԴԾ հատուկ ջոկատայինները Ինգուշիայում հատուկ գործողության արդյունքում վեց ահաբեկչի են սպանել, հայտնում է Известия-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։

Նշվում է, որ խաղաղ բնակիչների կամ ուժայինների շրջանում զոհեր չկան։

«Մեր աղբյուրների համաձայն, ահաբեկիչների վնասազերծումը օպերատիվ ծառայությունների լայնածավալ աշխատանքի արդյունքն է, որոնք բացահայտել են արտերկրից ղեկավարվող ահաբեկչական ընդհատակի գործունեությունը»,- գրում է «Известия»-ն։

Ավելի վաղ РИА Новости-ն հայտնել էր ինգուշական Կարաբուլակ քաղաքում իրավապահների և զինյալների միջև մարտերի մասին։

Հայտնի է դարձել, որ ահաբեկչական հարձակումներն ու ահաբեկչական բնույթի հանցագործությունները կասեցնելու համար Կարաբուլակում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: