ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռազմական ոլորտում Ղազախստանն ու Թուրքիան կհամագործակցեն․ համաձայնագիրը վավերացվել է

Ռազմական ոլորտում Ղազախստանն ու Թուրքիան կհամագործակցեն․ համաձայնագիրը վավերացվել է

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ստորագրել է «Ղազախստանի հանրապետության կառավարության և Թուրքիայի հանրապետության կառավարության միջև ռազմական համագործակցության համաձայնագրի վավերականացման» մասին օրենքը: 

Այս համաձայնագրով նախատեսվում է երկերների միջև զինվորականների կրթության, զորավարժությունների իրականացման, օդային ճանապարհով ռազմական կարողության տեղափոխման, բժշկական օգնություն հասցնելու, գիտական և տեխնիկական ոլորտներում հետազոտությունների անցկացում և համագործակցություն։

Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. սեպտեմբերի 13-ին՝ Անկարայում: Փաստաթուղթը ենթադրում է ռազմական համագործակցության երկարաժամկետ զարգացում՝ հավասար իրավունքների և փոխադարձ շահերի սկզբունքներով: 

  • Կիսվել: