շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի

Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի

Քուվեյթը Պարսից ծոցում «ապօրինաբար հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

Նա ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել մի կղզու մոտ, որը ԱՄՆ-ն օգտագործել է Իրանի դեմ գործողությունների համար։

«Մենք պահանջում ենք մեր քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը և վերապահում ենք պատասխան քայլերի իրավունքը»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

  • Կիսվել: