հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զինաթափման կոչը կատարելու մասին

Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զինաթափման կոչը կատարելու մասին

Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են հրադադար հաստատելու և իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զինաթափման կոչը կատարելու մասին:  

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ կուսակցության ղեկավար կոմիտեին հայտարարության մեջ, մասնավորպես, ասվծ է. «Մենք համաձայն ենք Օջալանի կոչի բովանդակությանը և հայտարարում ենք, որ կկատարենք նրա պահանջները։ Հայտարարում ենք հրադադարի մասին՝ սկսած շաբաթ օրվանից։ Մեր ստորաբաժանումներից ոչ մեկը զինված գործողություններ չի կատարի, եթե նրանց վրա չհարձակվեն»։

Ավելի վաղ Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդը՝ Թուրքիայում ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանը, իր գլխավորած կազմակերպությանը կոչ է արել ինքնալուծարվել և վայր դնել զենքը։ Կողմնակիցներին ուղղված նամակում Օջալանը պատմական է որակել իր կոչը, ընդգծել ժողովուրդների խաղաղ համակեցության գաղափարը: Ըստ քուրդ առաջնորդի՝ Թուրքիայում վերացել է ինքնության ժխտման պրակտիկան, իսկ խոսքի ազատության ոլորտում կան ձեռքբերումներ, ինչն իմաստազրկում է շարժման գոյությունը:

 

  • Կիսվել: