երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Պուտինը վախենում է բանակցություններից և ձգտում է հակամարտությունն անվերջ դարձնել. Զելենսկի

Պուտինը վախենում է բանակցություններից և ձգտում է հակամարտությունն անվերջ դարձնել. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները՝ գրեթե 3 տարի շարունակվող պատերազմին վերջ դնելու ուղիների մասին՝ ասելով, որ Ռուսաստանի նախագահի խոսքերը ցույց են տալիս, որ նա վախենում է բանակցություններից և ձգտում է հակամարտությունն անվերջ դարձնել։ Այս մասին Ուկրաինայի նախագահը  գրել է իր տելեգրամյան ալիքում։ 

«Պուտինը ևս մեկ անգամ հաստատեց, որ վախենում է բանակցություններից, վախենում է ուժեղ առաջնորդներից և ամեն ինչ անում է պատերազմն անվերջ դարձնելու համար», - հայտարարել է Զելենսկին։

Պուտինը հայտարարել էր, որ իր երկիրը կարող է խաղաղության շուրջ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ, սակայն միևնույն ժամանակ ընդգծել էր, որ Զելենսկին չի կարող ստորագրել ոչ մի փաստաթուղթ, քանի որ նրա իշխանությունը «ոչ լեգիտիմ է»։

  • Կիսվել: