«Պուտինը շուտով կմահանա, և ամեն ինչ կավարտվի». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հեռուստատեսությամբ լրագրողների հետ զրույցում խոսելով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի նպատակների և վախերի մասին, ասել է, որ նա շուտով կմահանա։
«Երկրորդ բանը, որից նա վախենում է, դա իր իշխանությունը կորցնելն է: Դա կախված է նաև հասարակության կայունությունից, բայց նաև կախված է նրա տարիքից. նա շուտով կմահանա, դա փաստ է, և ամեն ինչ կավարտվի», - ասել է Զելենսկին Eurovision News-ի մի խումբ լրագրողների հետ հարցազրույցում:
Զելենսկին չի բացատրել, թե ինչու է կարծում, որ 72-ամյա Պուտինը «շուտով» կմահանա, իսկ լրագրողները նորից չեն հարցրել։ Հարցազրույցի ընդհանուր ենթատեքստը և դրանում այս արտահայտության տեղը հուշում են, որ Զելենսկին նկատի չի ունեցել շատ մոտ ապագա։
Ուկրաինայի նախագահը խոսել է իր թշնամու մոտալուտ մահվան մասին՝ պատասխանելով հարցին, թե իր կարծիքով, ինչից է վախենում Պուտինը։ Զելենսկին նախ քննարկել է այն փաստը, որ Պուտինը վախենում է ռուսական հասարակության ապակայունացումից բազմաթիվ գործոնների պատճառով, ապա արտասանել վերը նշված արտահայտությունը: