Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Հարգելի՛ Ալեքսանդր Գրիգորևիչ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Ընտրություններում համոզիչ հաղթանակը ակնհայտորեն ցույց է տալիս ձեր բարձր քաղաքական հեղինակությունը, ինչպես նաև բնակչության անկասկած աջակցությունը Բելառուսի որդեգրած պետական կուրսին»,- ասվում է ուղերձում։
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ աշխատանքները կշարունակվեն Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միջև համագործակցության զարգացման և եվրասիական տարածքում ինտեգրման ուղղությամբ։