շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պուտինը պատասխանել է Զելենսկու՝ բանակցություններ սկսելու առաջարկին

Պուտինը պատասխանել է Զելենսկու՝ բանակցություններ սկսելու առաջարկին

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների համար իր պատվիրակությունն ուղարկել Մինսկ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

"Ինչպես հայտնի է, այսօր Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին։ Ի սկզբանե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել էր այն մասին, որ գործողության նպատակն է օգնել ԼԺՀ-ին և ԴԺՀ-ին, այդ թվում ՝ Ուկրաինայի ապառազմականացման և ապամիջուկայնացման ճանապարհով։ Իսկ դա, ըստ էության, չեզոք կարգավիճակի անքակտելի բաղադրիչն է։

Այդ համատեքստում, ի պատասխան Զելենսկու առաջարկի՝ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ ՝ պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության եւ նախագահի վարչակազմի ներկայացուցիչների մակարդակով՝ ուկրաինական պատվիրակության հետ բանակցելու համար", - ասել է Պեսկովը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: