ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Պուտինը Մոսկվայում հանդիպում կունենա Փաշինյանի հետ

Պուտինը Մոսկվայում հանդիպում կունենա Փաշինյանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ, ով մասնակցելու է Մոսկվայում կայանալիք կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: Այս մասին հայտնում է ВГТРК-ը։ 

Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը հինգշաբթի օրը Կրեմլում կանցկացնի երկկողմ միջազգային հանդիպումներ:

«Երկկողմ հանդիպումներ՝ Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի հետ», -Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:
 Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: