Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ. հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հանդիպումն անցկացվում է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին. հունիսի 13-ից ի վեր՝ Իսրայելն ամեն օր հարվածներ է հասցնում Իրանին։ Նրանց գործողության նպատակն անվանվել է Իսլամական Հանրապետության հրթիռային և միջուկային ծրագրերի ոչնչացում։ Ընդհարումը հատկապես սրվել է ԱՄՆ-ի կողմից հունիսի 22-ի լույս գիշերը երեք իրանական միջուկային օբյեկտների դեմ հարձակման արդյունքում։