Պուտինը կողմ է արտահայտվել Ուկրաինայում 30 օրով հրшդшդարի մասին Թրամփի գաղափարին․ Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքներին փոխադարձ հարվածներից 30 օրով հրաժարվելու մասին Թրամփի գաղափարին և նման հրաման է տվել զինվորականներին, հայտնում է Կրեմլը։
Ինչպես հաղորդվում է՝ Պուտինը Թրամփին տեղեկացրել է, որ մարտի 19-ին ռուսական և ուկրաինական կողմերի միջև կիրականացվի գերիների փոխանակում՝ հավասար սկզբունքով՝ 175 հոգի։ Բացի այդ Ռուսաստանը և ԱՄՆ-ն ուկրաինական կարգավորման հարցով փորձագիտական խմբեր կստեղծեն։
30-օրյա զինադադար հաստատելու ԱՄՆ նախագահի նախաձեռնության համատեքստում ռուսական կողմը նախանշել է մի շարք կարևոր կետեր, դրանք են՝ շփման գծի ողջ երկայնքով հնարավոր հրադադարի արդյունավետ վերահսկողության ապահովում, Ուկրաինայում հարկադիր մոբիլիզացիան դադարեցնելու անհրաժեշտություն և ուկրաինական զինված ուժերի վերազինման վտանգը։