շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պուտինը կհանդիպի Տոկաեւի հետ Մինկսում, ՀԱՊԿ գագաթաժողովում

Պուտինը կհանդիպի Տոկաեւի հետ Մինկսում, ՀԱՊԿ գագաթաժողովում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ կհանդիպի ղազախստանցի գործընկերոջ՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ Մինսկում, Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, մինչեւ տարեվերջ նրանք նաեւ Պետերբուրգում շփվելու հնարավորություն կունենան ԵԱՏՄ գագաթաժողովում եւ ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՌԴ նախագահը Տոկաեւի հրավերով այցելել է Ղազախստան։

«Վերջերս Բիշքեկում միասին մասնակցել ենք  ԱՊՀ գագաթաժողովին։ Շուտով կհանդիպենք Մինսկում, Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ Իսկ մինչեւ տարեվերջ կլինի Պետերբուրգում, ԵԱՏՄ գագաթաժողովի ընթացքում եւ ԱՊՀ ղեկավարների նախաամանորյա ոչ պաշտոնական ավանդական հանդիպման լրացուցիչ հնարավորություն», -ասել է Պուտինը Աստանայում Տոկաեւի հետ բանակցություններում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: