Պուտինը կայցելի Մոնղոլիա, որը Հռոմի ստատուտը ստորագրած երկիր է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին կայցելի Մոնղոլիա, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինը Մոնղոլիա կժամանի երկրի նախագահի հրավերով՝ մասնակցելու ճապոնական զինված ուժերի նկատմամբ Խորհրդային և Մոնղոլական զորքերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
«Բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն համապարփակ ռազմավարական գործընկերության ռուս-մոնղոլական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ»,-նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնի է՝ Մոնղոլիան ստորագրել է Հռոմի ստատուտը: Մոնղոլիան Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը ստորագրել է 2000 թվականին, իսկ վավերացրել է 2002-ին։