հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պուտինը կայցելի Ղրղըզստան

Պուտինը կայցելի Ղրղըզստան

Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի հրավերով հոկտեմբերի 12-ին տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը այդ երկիր։ Այս մասին տեղեկացրել է նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Մուրատբեկ Ազիմբակիեւը։

Նրա խոսքով՝ գալիք այցի շրջանակում նախատեսված են բանակցություններ Ղրղըզստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ։ «Երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ եւ բազմակողմ օրակարգի հրատապ հարցերը, ինչպես նաեւ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները»,- նշել է Ազիմբակիեւը։

Նախատեսվում է նաեւ պետությունների ղեկավարների մասնակցություն Կանտ քաղաքում ՀԱՊԿ Ավիացիոն կայանի բացման 20-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: