հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Պուտինը հույս ունի, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը հիմք կհանդիսանա ապագա պայմանավորվածությունների համար

Պուտինը հույս ունի, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը հիմք կհանդիսանա ապագա պայմանավորվածությունների համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հիմք կհանդիսանա ապագա պայմանավորվածությունների համար։

Նա նշել է, որ Կազանում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանը և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրները միաձայն ողջունել են իրանական և ամերիկյան կողմերի համաձայնությունները՝ դադարեցնելու ռազմական հակամարտությունը և աշխատել ապագա խաղաղության համաձայնագրի պարամետրերի վրա։

«Կարծում եմ, որ այն փաստը, որ փաստաթուղթը ստորագրվել է պետությունների ղեկավարների՝ պարոն (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի և (Իրանի նախագահ Մասուդ) Փեզեշքիանի կողմից, նույնպես հիմք է տալիս ակնկալելու, որ սա լուրջ փաստաթուղթ կլինի, որը հիմք կհանդիսանա ապագա պայմանավորվածությունների համար», – ասել է Պուտինը Ռուսաստան-Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովից հետո։

  • Կիսվել: