շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Պուտինը եւ Թրամփը օգնականներին հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման նախապատրաստումը. Պեսկով

Պուտինը եւ Թրամփը օգնականներին հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման նախապատրաստումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են իրենց օգնականներին հանձնարարել անհապաղ սկսել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը։

«Պետությունների ղեկավարները երեկ հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ կշարունակեն շփումները, կկենտրոնանան առանձին հանդիպման վրա, ինչպես նաեւ պայմանավորվել են, որ համապատասխան օգնականներին անհապաղ հանձնարարականներ տրվեն, որպեսզի նրանք սկսեն համապատասխան աշխատանքը»,- ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

 

  • Կիսվել: