Պուտինը և Լուկաշենկոն կքննարկեն Մինսկի հասցեին հնչեցրած Զելենսկու սպառնալիքները. Պեսկով
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն նախատեսում են հանդիպել մոտ ապագայում, այդ թվում՝ քննարկելու Վլադիմիր Զելենսկու՝ Մինսկի հասցեին հնչեցրած սպառնալիքները և այլ հարցեր։
Ըստ APA-ի մոսկովյան բյուրոյի՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ալեքսանդր Գրիգորիևիչը նույնպես խոսել է այս մասին, նրանք նախատեսում են կապ հաստատել մոտ ապագայում. սա լավ հնարավորություն կլինի քննարկելու այս և այլ հարցեր», – նշել է Պեսկովը։



