ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պուտինը երբեք չի հաղթի Ուկրաինայում. Բայդեն

Պուտինը երբեք չի հաղթի Ուկրաինայում. Բայդեն

Նախագահ Ջո Բայդենը հայտնել է ԱՄՆ վճռականությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում և ընդգծել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «երբեք, երբեք» չի հաղթի այդ երկրում, գրում է golosameriki.com-ը:

«Ուկրաինան երբեք, երբեք չի դառնա Պուտինի հաղթանակը»,- ասել է ԱՄՆ նախագահը Կոլումբիայի առաջնորդ Իվան Դուկեի հետ Սպիտակ տանը բանակցություններից առաջ։

Նա հիշեցրել է, որ այս պահին ԱՄՆ-ն արդեն մեկ միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային որպես անվտանգության ապահովման հարցում աջակցություն։

«Եվ հենց այս պահին պաշտպանական տեխնիկայի նոր խմբաքանակներ են ուղարկվում այնտեղ»,- ասել է ԱՄՆ նախագահը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցները «խաթարում են ռուսական տնտեսությունը, իսկ ռուբլին արդեն կորցրել է իր արժեքի կեսը»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: