չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Պուտինը չի նախատեսում զանգահարել Թրամփին

Պուտինը չի նախատեսում զանգահարել Թրամփին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում մահափորձից հետո զանգահարել ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփին, հայտնել է Դմիտրի Պեսկովը։

«Որքանով ես գիտեմ, ոչ, նման ծրագրեր չկան», - ասաց Կրեմլի պաշտոնյան։

Հիշեցնենք` մահափորձ է կատարվել  Դոնալդ Թրամփի դեմ։ Այժմ քաղաքական գործչի առողջությանը վտանգ չի սպառնում. նա դուրս է գրվել հիվանդանոցից, կիրակի վաղ առավոտյան թռել է Նյու Ջերսի և արդեն հայտնվել է հանրության առաջ:

  • Կիսվել: