հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Պուտինն ու Թրամփը դեմ են արտահայտվել նրան, որ Իրանը հանդես գա  Իսրայելին ոչնչացնելու դիրքերից

Պուտինն ու Թրամփը դեմ են արտահայտվել նրան, որ Իրանը հանդես գա Իսրայելին ոչնչացնելու դիրքերից

Պուտինն ու Թրամփը դեմ են արտահայտվել նրան, որ Իրանը հանդես գա  Իսրայելին ոչնչացնելու դիրքերից: Այս մասին ասվում է երկու պետությունների ղեկավարների բանակցությունների արդյունքներով Սպիտակ տան հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը։

«Երկու առաջնորդները կիսում են այն տեսակետը, որ Իրանը երբեք չպետք է հայտնվի Իսրայելին ոչնչացնելու դիրքերում»,- ասվում է փաստաթղթում։

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ նախագահը և իր ամերիկացի գործընկերը պայմանավորվել են համատեղ ջանքերի շուրջ «ճգնաժամային գոտիներում իրավիճակը կայունացնելու, միջուկային զենքի չտարածման և գլոբալ անվտանգության հարցերում համագործակցություն հաստատելու համար»։

  • Կիսվել: