Պուտինն ու Փաշինյանը կարող են Բիշքեկում կայանալիք հանդիպմանը քննարկել Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ. Պեսկով
Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության վերաբերյալ որոշումը պետք է ընդունեն հենց հայերը, ինչի համար Ռուսաստանն առաջարկում է անցկացնել հանրաքվե, РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նաև հայտնել է, որ այս թեման կարող են շոշափել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում կայանալիք առաջիկա հանդիպման ընթացքում։
«Իրենց ճակատագրի մասին որոշումը պետք է ընդունեն հենց հայերը։ Եվ մենք հենց դա էլ առաջարկում ենք նրանց անել՝ անցկացնել հանրաքվե»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ըստ նրա, Պուտինի և Փաշինյանի՝ Բիշքեկում կայանալիք հանդիպմանը կարող է քննարկվել Հայաստանում հանրաքվե անցկացնելու հարցը՝ երկրի ապագայի վերաբերյալ Եվրամիության կամ Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների համատեքստում։
Պեսկովը նաև ընդգծել է երկու երկրների առաջնորդների առաջիկա շփման կարևորությունը։
«Ամեն անգամ բարձր մակարդակով շփումը կարևոր է»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը։



