Պուտինն ու Լուկաշենկոն Մինսկում նեղ ձևաչափով բանակցություններ են վարում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ են վարում սահմանափակ ձևաչափով, հայտնում է RIA Novosti-ն։
Բանակցություններ են ընթանում Մինսկի Անկախության պալատում։ Այնուհետեւ պետությունների ղեկավարները բանակցություններ կվարեն ընդլայնված կազմով։
Պուտինը պաշտոնական այցով Բելառուս է ժամանել մայիսի 23-ի ուշ երեկոյան։ Ռուսաստանի Դաշնության նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում, ՌԴ ղեկավարին դիմավորել է Լուկաշենկոն: Նրանք հանդիպեցին օդանավակայանում, իսկ հետո շարունակեցին շփվել ոչ պաշտոնական միջավայրում: