Պուտինին զեկուցել են «Սարմատ» նորագույն հրթիռը հաջողությամբ արձակելու մասին
Ռուսաստանը հաջողությամբ արձակել է «Սարմատ» նորագույն հրթիռը: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է հրթիռային ուժերի հրամանատարը։
Նա նշել է, որ «Սարմատ» համակարգը երաշխավորված է թափանցել գործող և ապագա հրթիռային պաշտպանության համակարգերի միջով։ «Սարմատ» հրթիռային կայանքները զգալիորեն կբարձրացնեն ռազմավարական միջուկային ուժերի հնարավորությունները։ Առաջին «Սարմատ» հրթիռային գունդը շահագործման կհանձնվի այս տարվա վերջին։
ՌԴ նախագահն էլ իր հերթին նշել է, որ «Սարմատը» աշխարհի ամենահզոր հրթիռային համակարգն է։


