Պուտինի Զատկի զինադադարը «մարքեթինգային գործողություն» էր. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սուրբ Զատկի կապակցությամբ հայտարարած 1-օրյա զինադադարը որակել է «մարքեթինգային գործողություն»: Նա այս մասին ասել է francetvinfo.fr կայքին:
«Զատկի զինադադարը, որը նա (Պուտինը) անսպասելի հայտարարեց, մարքեթինգային գործողություն էր, որի նպատակը Թրամփի անհամբերության արտահայտումն ու զայրույթը կանխելն էր»,- ասել է Ժան Նոել Բարրոն։
Զատկի հրադադարը տևել է ապրիլի 20-21-ը, Պուտինը կարգադրել է 24 ժամ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: Սակայն ավելի ուշ թե՛ Մոսկվան, թե՛ Կիևն իրար մեղադրել էր հրադադարը խախտելու համար: