շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Պուտինի հրավերը Թրամփին՝ այցելել Ռուսաստան, ուժի մեջ է. Պեսկով

Պուտինի հրավերը Թրամփին՝ այցելել Ռուսաստան, ուժի մեջ է. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերն ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ այցելել Ռուսաստան, ուժի մեջ է, հայտնել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Անշուշտ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ուժի մեջ է մնում Թրամփին Ռուսաստան այցելելու հրավերը:

Պուտինը Թրամփին հրավիրել էր գալ ՌԴ անցյալ տարի Անքորիջում կայացած գագաթնաժողովի ժամանակը:

Ավելի վաղ Պեսկովը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի այցը Ռուսաստան այս պահին օրակարգում չկա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը չէր բացառել, որ կարող է այս տարի այցելել Ռուսաստան՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում:

  • Կիսվել: