երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պուտինի դեմ Ուկրաինայից բազմաթիվ անգամներ «բանավոր» մահափորձ է կատարվել, բայց իրականում ոչինչ չի ստացվել. Պեսկով

Պուտինի դեմ Ուկրաինայից բազմաթիվ անգամներ «բանավոր» մահափորձ է կատարվել, բայց իրականում ոչինչ չի ստացվել. Պեսկով

Կիեւի իշխանությունները շատ անգամներ բառերով են «մահափորձ կատարել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, բայց իրականում ոչինչ չի ստացվել, համոզված է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Համառուսաստանյան պետական հեռուստառադիոկոմիտեի լրագրող Պավել Զարուբինի հարցազրույցում նա մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Պուտինի հասցեին սպառնալիքներ պարունակող հայտարարությունները։

«Եթե հիշում եք, Պուտինի դեմ Ուկրաինայից բազմաթիվ անգամներ «բանավոր» մահափորձ է կատարվել ամենատարբեր մակարդակներում։ Մենք մեզ հիանալի հաշիվ ենք տալիս։ Նրանց մոտ ոչինչ չի ստացվի»,- ընդգծել է Պեսկովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: