շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Փորձագետը չի բացառում Սիրիայում թուրքերի կողմից արգելված սպիտակ ֆոսֆորի կիրառումը

Փորձագետը չի բացառում Սիրիայում թուրքերի կողմից արգելված սպիտակ ֆոսֆորի կիրառումը

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում՝ Ռաս էլ Այն քաղաքում, ռազմական գործողության ժամանակ կարող էին կիրառել արգելված սպիտակ ֆոսֆորով զինամթերք: The Times-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել քիմիական զենքի բրիտանացի փորձագետ Հեմիշ դը Բրետոն-Գորդոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Երբ նա տեսել է Ռաս էլ Այնում այրվածքներ ստացած երեխայի լուսանկար, ասել է, որ շատ հնարավոր է, որ այրվածքներն առաջացած լինեն հենց սպիտակ ֆոսֆորի կիրառման հետևանքով:

Փորձագետը նաև շեշտել է, որ վերջին մեկ օրվա մեջ նման այրվածքներ ստացած մարդկանց շատ ավելի լուսանկարներ է տեսել, քան Սիրիայում պատերազմի նախորդ բոլոր օրերին:

Նշենք, որ սիրիացի քրդերը թուրքական բանակին մեղադրել էին Ռաս էլ Այնում ռազմական գործողության ժամանակ «զենքի արգելված տեսակներ» կիրառելու համար:

 

  • Կիսվել: