կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փոփոխություններ թուրք-ադրբեջանական «Արտոնյալ առևտրի համաձայնագրում»

Փոփոխություններ թուրք-ադրբեջանական «Արտոնյալ առևտրի համաձայնագրում»

2023-ի ապրիլի 29-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև Սամսուն քաղաքում ստորագրված «Արտոնյալ առևտրի համաձայնագրում» փոփոխություններ են կատարվել։ Վերոնշյալ համաձայնագրում որոշ կետերի փոփոխության վերաբերյալ արձանագրությունը 2024-ի մարտի 1-ին հրապարակվել և ուժի մեջ է մտել պաշտոնական տեղեկագրում, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ համաձայնագրի որոշ կետերի փոփոխության վերաբերյալ արձանագրությունը նպատակ ունի մեծացնել երկու երկրների միջև առևտրի ծավալը և համագործակցությունը։

Համաձայնագրի շրջանակներում սահմավում է իրականացնել 30 տեսակի գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական ապրանքների, արդյունաբերական և այլ ապրանքների արտոնյալ ներմուծում և արտահանում։ ​Նշվում է նաև, որ ավելացել են որոշ ապրանքներ, որոնց համար մաքսատուրքերը կնվազեն։

Համաձայնագրի գործողության ժամկետը 10 տարի է։

 

  • Կիսվել: