երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Փոխհրաձգություն է տեղի ունեցել Իրանի և Աֆղանստանի սահմանին

Փոխհրաձգություն է տեղի ունեցել Իրանի և Աֆղանստանի սահմանին

Իրանցի սահմանապահների և «Թալիբանի»ջոկատների միջև այսօր փոխհրաձգություն է տեղի ունեցել Գիլմենդի շրջանում (ԻԻՀ)՝ Աֆղանստանի հետ սահմանին: Այս մասին հայտնում է IRNA-ն ՝ վկայակոչելով շրջանի ղեկավար Մեյսամ Բարազանդեին։
 
Աղբյուրի համաձայն՝ զինվորականների միջև բախումը շարունակվում է, զոհերի և տուժածների մասին տվյալներ դեռ չկան:
 
Նշենք, որ սա առաջին սահմանային միջադեպը չէ կողմերի միջև։
 
Դրանցից մեկը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին, այն ժամանակ պատճառը գյուղատնտեսական հողերի պատկանելության շուրջ վեճերն էին։

  • Կիսվել: