Փոխադարձ համաձայնեցված կետերից երկուսը դեռևս չեն իրականացվել. Իրանի խորհրդարանի խոսնակ
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սոցցանցի իր էջում գրել է, որ ԱՄՆ-Իրան փոխադարձ համաձայնեցված կետերից երկուսը դեռևս չեն իրականացվել:
Նա նշել է, որ այդ կետերն են Լիբանանում հրադադարի ռեժիմի հաստատումը և Իրանի արգելափակված ակտիվների ազատումը՝ բանակցությունների մեկնարկից առաջ:
՛՛Այս երկու կետերը պետք է կատարվեն բանակցությունների մեկնարկից առաջ՛՛,-նշել է Ղալիբաֆը:
Նշենք, որ ԱՄՆ-ի ու Իրանի բանակցություննեը նախատեսված են վաղը՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։


