հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Փողոց դուրս գալն ու մատ թափ տալը անցյալում է․ Էրդողանը մեկնաբանել է Թուրքիայում բողոքի ցույցերը

Փողոց դուրս գալն ու մատ թափ տալը անցյալում է․ Էրդողանը մեկնաբանել է Թուրքիայում բողոքի ցույցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, մեկնաբանելով Թուրքիայում բողոքի ցույցերը, ասել է, որ կառավարության վրա ճնշման փորձերը և փողոցում քաղաքականություն որոշելը անցյալում են։

Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը կոչ էր արել կրկին բողոքի ցույց կազմակերպել՝ ի պաշտպանություն Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։ Ստամբուլի նահանգապետարանը որոշել է երկարաձգել բողոքի ցույցերի արգելքը մինչև մարտի 27-ը։ Արգելքները գործում են նաև խոշոր քաղաքներում՝ Անկարայում և Իզմիրում:

«Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել ձեզ, որ փողոց դուրս գալն ու մատ թափ տալը անցյալում է: Այն օրը, երբ քաղաքականության և արդարադատության ուղղությունը որոշվեց փողոցային ահաբեկչությամբ, անցյալում է, ինչպես հին Թուրքիան»,- ասել է Թուրքիայի նախագահը շաբաթ օրը Ստամբուլում ելույթ ունենալով։

  • Կիսվել: