շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Փեզեշքիանը Մոսկվայում է

Փեզեշքիանը Մոսկվայում է

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան։ Նրա ինքնաթիռը հունվարի 17-ին վայրէջք է կատարել մայրաքաղաքի «Վնուկովո-2» օդանավակայանում։

Նախօրեին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և իրանցի գործընկերը հունվարի 17-ին կստորագրեն Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որն արտացոլում է երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի անցումը։

Բացի այդ, համաձայնագիրը իրավական դաշտ է սահմանում երկարաժամկետ հեռանկարում բոլոր ոլորտներում ռուս-իրանական հարաբերությունների հետագա զարգացման համար։

  • Կիսվել: