չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Փեզեշքիանն ու Ալիևը հեռախոսազրույց են անցկացրել

Փեզեշքիանն ու Ալիևը հեռախոսազրույց են անցկացրել

Իրանի և Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել:

Զրույցի ընթացքում գոհունակություն է արտահայտվել երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկայի կապակցությամբ, քննարկվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տնտեսության, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։

  • Կիսվել: