Փետրվարի 3-ին կմեկնարկի Գազայի հատվածում հակամարտության կողմերի միջև բանակցությունների երկրորդ փուլը
Գազայի հատվածում հակամարտության կողմերի միջև բանակցությունների երկրորդ փուլը պետք Է սկսվի փետրվարի 3-ին։ Հիշեցնենք՝ այդ մասին ավելի վաղ հայտարարել էին Կատարի ԱԳՆ-ից։
Բանակցությունների երկրորդ փուլը կսկսվի հրադադարի մասին համաձայնագրի իրագործման 16-րդ օրը։
Կատարի ԱԳՆ-ից հայտարարել են՝ հրադադարի խախտումներ չեն արձանագրվել: Նրա խոսքով՝ միջնորդները ուշադիր հետևում են կողմերի կողմից հրադադարի դրույթների կատարմանը: