Պետք է կասեցնել ԵՄ Խորհրդում Հունգարիայի ձայնի իրավունքը. Էստոնիայի ԱԳ նախարար
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան, մեկնաբանելով հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ Բուդապեշտի դիրքորոշումը, կոչ է արել կասեցնել ԵՄ Խորհրդում Հունգարիայի ձայնի իրավունքը՝ Եվրոպայի ընդհանուր շահերի դեմ համակարգված գործողությունների պատճառով:
«Հունգարիան համակարգված կերպով աշխատում է Եվրոպայի անվտանգության ընդհանուր շահերի դեմ, ուստի մենք պետք է արագ հստակ քայլեր ձեռնարկենք և առաջ շարժվենք 7-րդ հոդվածի ընթացակարգով, այսինքն՝ Հունգարիայի ձայնի իրավունքի կասեցմամբ:
Վիկտոր Օրբանը, արգելափակելով ԵՄ որոշումները, հանգեցնում է պառակտման և վտանգի տակ է դնում ողջ դաշինքի անվտանգությունը։ Մենք ունենք այս հնարավորությունը՝ ձայնի իրավունքից զրկելու, և ես կարծում եմ, որ այդ քայլը գնալով մոտենում է»,- հավելել է Ցահքնան: