շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

ԱՄՆ պետդեպարտամենտը նախազգուշացրել է Բելառուսի տարածքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին երկիրն անհապաղ լքելու մասին։

"Պետդեպարտամենտը ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Բելառուս եւ կոչ է անում Բելառուսում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը", - ասված Է փաստաթղթում:

ԱՄՆ-ի քաղաքացիներին նախազգուշացրել են, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության կապակցությամբ "մեծ լարվածություն է նկատվում տարածաշրջանում, իրավիճակն անկանխատեսելի է, իսկ Մինսկի օդանավակայանի եւ Բելառուսի ցամաքային սահմանի աշխատանքի ռեժիմը կարող է փոխվել առանց ծանուցման":

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: