երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Պետական կառույցի աշխատողների վրա ճնշումներ են եղել՝ մասնակցելու իշխանության հավաքներին, մտահոգիչ է. ԵԱՀԿ դիտորդ

Պետական կառույցի աշխատողների վրա ճնշումներ են եղել՝ մասնակցելու իշխանության հավաքներին, մտահոգիչ է. ԵԱՀԿ դիտորդ

Պետական կառույցի աշխատողների վրա ճնշումներ են եղել՝ մասնակցելու իշխանության հավաքներին, մտահոգիչ է: Այս մասին ՀՀ ընտրությունների մասին միջազգային դիտորդների ասուլիսի ժամանակ ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող Ֆարահ Քարիմին:

«Պետական կառույցի ապարատի ներկայացուցիչների վրա ճնշումները՝ մասնակցելու իշխող կուսակցության կազմակերպած միջոցառումներին, ինչպես նաև այն բոլոր սոցիալական և տնտեսական միջոցառումները, որոնք ձեռնարկվել էին, մեծ մտահոգություններ են բարձրացնում նախընտրական քարոզարշավի ընթացքում հնարավորությունների ազատության հետ կապված։

Ողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան նաև հենց ընտրողների վրա։ Արշավը լի էր արճակատողական մոտեցումներով, բաժանություն բերող հռետորաբանությամբ, ձայները գնելու և այլ ընտրական խախտումների տարբեր մեղադրանքներով, որի արդյունքում ընդդիմադիր շատ ուժեր զերծ մնացին ակտիվորեն մասնակցելուց նախընտրական քարոզարշավին։ Անբավարար վերահսկողությունը և քարոզարշավի ֆինանսական միջոցների կանոնակարգումը սահմանափակում էին թափանցիկությունը և հանրային վերահսկողության հնարավորությունները»,- նշել է Ֆարահ Քարիմին:

  • Կիսվել: