երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պեսկովը Սև ծովում ռուսական նավին հարվածելու մասին հարցը վերահասցեագրել է զինվորականներին

Պեսկովը Սև ծովում ռուսական նավին հարվածելու մասին հարցը վերահասցեագրել է զինվորականներին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Սեւ ծովում ռուսական նավին հասցված հարվածի մասին տեղեկությունները եւ այդ հաշվով բոլոր հարցերը վերահասցեագրել է պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում է ՛՛Ինտերֆաքս՛՛-ը։

Ի պատասխան հաղորդումները մեկնաբանելու խնդրանքի՝ նա լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է. ՛՛Դա ուղղակիորեն կապված է հատուկ ռազմական գործողության ընթացքի հետ։ Հետեւաբար, դա բացառապես պաշտպանության նախարարության գործն է՛՛:

Պեսկովը նաեւ հավելել է. ՛՛Ես առաջարկում եմ ձեզ կողմնորոշվել մեր զինվոր գործընկերների հայտարարություններով։ Ես այդ առիթով ձեզ ոչինչ ասել չեմ կարող՛՛:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ երեքշաբթի Ուկրաինան հարված է հասցրել Սեւ ծովում ռուսական նավերից մեկին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: