Պեսկովը վաղաժամ է համարում Ուկրաինայի բանակցություններին Եվրոպայի մասնակցության հարցը քննարկելը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ վաղաժամ է քննարկել, թե արդյոք Եվրոպան կարող է մասնակցել Ուկրաինայի վերաբերյալ ապագա բանակցություններին։ Նա նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչները միայն վաղը Էր Ռիադում կսկսեն քննարկել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
«Նախապատրաստվելու են երկու նախագահների հանդիպմանը, ինչի շուրջ նրանք պայմանավորվել են հեռախոսազրույցի ժամանակ։ ԱՄՆ-ի հետ վաղվա շփումները նվիրված են Ուկրաինայի հարցով հնարավոր հանդիպման նախապատրաստմանը: Բայց քանի որ նրանք կխոսեն միայն երեքշաբթի, ապա, համապատասխանաբար, բոլոր եղանակները կարող են քննարկվել միայն երեքշաբթի օրը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով բանակցություններին Եվրոպայի հնարավոր մասնակցության մասին հարցին։