շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Պեսկովը՝ ՌԴ և ԱՄՆ նախագահների հնարավոր հանդիպման մասին

Պեսկովը՝ ՌԴ և ԱՄՆ նախագահների հնարավոր հանդիպման մասին

Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահների ցանկացած հնարավոր հանդիպում պետք է փորձագիտական մակարդակով լավ նախապատրաստվի, առայժմ ոչ մի աշխատանք չկա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Միանգամից հանդիպումներ չեն լինում։ Ցանկացած հանդիպում պետք է լավ նախապատրաստվի, և յուրաքանչյուր հանդիպումից առաջ փորձագիտական մակարդակով մեծ աշխատանք է կատարվում։ Առայժմ ոչ մի աշխատանք չկա։ Դեռ վաղ է, ո՞ւմ հետ աշխատել: Բայդենի վարչակազմի հետ մենք չենք աշխատում, տեխնիկական շփման ինչ-որ ուղիներ կան, բայց դրանք առարկայական բնույթ չեն կրում», - ասել է Պեսկովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: