Պեսկովը հայտնել է, թե երբ կկայանա Պուտինի և Թրամփի զրույցը
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցի ժամը դեռ որոշված չէ։ Ժամկետները կսահմանվեն Մոսկվա այցելած հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի՝ ամերիկացի առաջնորդին զեկուցելուց հետո, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երկու նախագահների զրույցի ճշգրիտ ժամանակը դեռ համաձայնեցված չէ: Սակայն այն բանից հետո, երբ պարոն Վիթքոֆն իր պետության ղեկավարին կփոխանցի Մոսկվայում ստացված ողջ տեղեկատվությունը, մենք կորոշենք զրույցի ժամանակը», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ երկու կողմից էլ կա ըմբռնում, որ նման խոսակցությունն անհրաժեշտ է։