Պեսկովը հայտնել է Պուտինի և Թրամփի միջև նոր հեռախոսային բանակցությունների հնարավորության մասին
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսական Life-ի թղթակից Ալեքսանդր Յունաշևին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև նոր հեռախոսազրույցների հնարավորության մասին։
Յունաշևն իր տելեգրամյան ալիքում, մասնավորապես, գրել է. «Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ինձ ասաց, որ մինչ դեմ առ դեմ հանդիպումը, «իհարկե, հնարավոր է հեռախոսազրույց երկու երկրների ղեկավարների միջև»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցների մասին։
Ավելի ուշ, Թրամփն ասաց, որ «երկար և շատ արդյունավետ» հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում պատերազմի դադարեցումը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։