Պեսկովը հայտնել է, որ Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ուկրաինայի արտաքին կառավարման հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի քննարկել Ուկրաինայում արտաքին կառավարման ներդրման հարցը։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՛՛Կոմերսանտը՛՛։
Պեսկովը, մասնավորապես, նշել է. ՛՛Հեռախոսազրույցի ընթացքում այդ թեման չի շոշափվել։ Սակայն դա փաստ է, որի մասին խոսել է նախագահը։ Իսկապես դիտարկվում է ուկրաինական զինված ուժերի տոտալ անվերահսկողություն՛՛:
Նրա խոսքով՝ արտաքին կառավարման վերաբերյալ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը հիմնված է ՛՛անհերքելի փաստերի վրա՝ կապված իրական ստատուս-քվոյի հետ, որն այժմ կա Ուկրաինայում՛՛։
Ըստ Կրեմլի խոսնակի, սակայն, այդ մասին դեռ վաղ է խոսել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինն առաջարկել էր քննարկել ՄԱԿ-ի և մի շարք երկրների հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հարցը՝ այնտեղ ընտրություններ անցկացնելու համար։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչն էլ, մեկնաբանելով առաջարկը, նշել էր, որ Ուկրաինայում պետական կառավարումը որոշվում է երկրի Սահմանադրությամբ և ժողովրդի կողմից։