հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Պեսկովը չի բացառում, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ Սաուդյան Արաբիայում

Պեսկովը չի բացառում, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ Սաուդյան Արաբիայում

Չի կարելի բացառել, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում, սակայն գագաթնաժողովի վայրի վերաբերյալ դեռ հստակություն չկա։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա, պատասխանելով հարցին, թե քննարկվե՞լ են արդյոք հնարավոր գագաթնաժողովի անցկացման տարբերակները, և արդյոք Սաուդյան Արաբիան հավանակա:ն տարբերակ է, ինչպես ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տունը, մասնավորապես, նշել է. «Այդ տարբերակը չի կարելի բացառել։ Բայց այս հարցում դեռ հստակություն չկա»:

Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել էր, որ համաձայն է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ, որ երկու կողմերը հետագա բանակցություններն անցկացնեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։

Ուոլցը հայտնել է, որ բանակցությունները նպատակաուղղված են լինելու «մասնակի հրադադարի ընդլայնմանը, որի շուրջ պայմանավարվածությունը նախագահ Թրամփը ձեռք է բերել Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում»:

Նշենք, որ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ևս հայտարարել է Էր Ռիադում բանակցությունների անցկացման հնարավորության մասին։

  • Կիսվել: