երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պեսկովն արձագանքել է ՄՔԴ նոր օրդերներին

Պեսկովն արձագանքել է ՄՔԴ նոր օրդերներին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ ՌԴ-ն չի ընդունում Միջազգային քրեական դատարանի որոշումները, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Մենք  [Հռոմի] ստատուտի մասնակից չենք, մենք չենք ընդունում դա»,- ասել է Պեսկովն ի պատասխան Միջազգային քրեական դատարանի կողմից ռուս հրամանատարների ձերբակալման օրդերները մեկնաբանելու խնդրանքի։

«Այնտեղ նաեւ փակ պրոցեսներ են ընթանում, որոնք գաղտնի են արվում»,- ավելացրել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ Մոսկվան այդ գործողություններին «համապատասխան ձեւով» է վերաբերվում։

Մարտի 5-ին ՄՔԴ-ն ՌԴ ավիացիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կոբիլաշի եւ ՌԴ Սեւծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Վիկտոր Սոկոլովի ձերբակալության օրդերներ է տվել։ Դրա համար հիմք է ծառայել հարվածներ հասցնելը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին։ ՄՔԴ-ն եկել է այն եզրակացության, որ հարվածները հիմնականում ուղղված են եղել քաղաքացիական օբյեկտների դեմ։

2023թ. մարտին Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել Ուկրաինայի օկուպացված տարածքներից  երեխաների անօրինական տեղահանման կասկածանքով։ Նման օրդեր տրվել է նաեւ երեխայի իրավունքների գծով լիազոր Մարիա Լվովա-Բելովային։

Ռուսաստանը չի վավերացրել Հռոմի ստատուտը, որը կանոնակարգում է ՄՔԴ գործունեությունը, ուստի պարտավոր չէ կատարել նրա օրդերները եւ աջակցել դատարանին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: