հինգշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2025
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ ՊՆ–ի բյուջեն առաջին անգամ կկազմի 1 տրլն դոլար

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ ՊՆ–ի բյուջեն առաջին անգամ կկազմի 1 տրլն դոլար

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության առաջիկա բյուջեն առաջին անգամ կկազմի 1 տրիլիոն դոլար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
 
«Շուտով` ԱՄՆ պաշտպանության նախարարության առաջին տրիլիոն դոլարանոց բյուջեն: Նախագահ Դոնալդ Թրամփը վերականգնում է մեր ԶՈւ–ն և արագ», – գրել է Հեգսեթը X սոցցանցում՝ նշելով, որ գերատեսչությունը մտադիր է հարկատուների յուրաքանչյուր դոլար խելամտորեն ծախսել հարձակողական ուժերի և պատրաստության վրա:
Այդպես է Հեգսեթն արձագանքել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Թրամփի արտահայտած մտքերին։ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է տրիլիոն դոլարի սահմաններում փաստացի հաստատված բյուջեի մասին։ Նա նաև նշել է, որ սա լինելու է ամենամեծ բյուջեն, որը երբևէ ընդունել ենք զինվորականների համար։
Միևնույն ժամանակ Թրամփը չի հստակեցրել՝ արդյոք այդ գումարը նախատեսված է միայն Պենտագոնի, թե՞ ազգային պաշտպանության ընդհանուր բյուջեի համար, որը ներառում է նաև այլ գերատեսչություններ։

  • Կիսվել: